VitaDetox n

Պլազմաֆերեզ (արյան մաքրում)

Պլազմաֆերեզն անչափ արդյունավետ պրոցեդուրա է, որը նախատեսված է արյունը մաքրելու և դրանում առկա վնասակար մասնիկները հեռացնելու համար։ Այս թերապիան հատկապես օգտակար է աուտոիմուն հիվանդություններ, քրոնիկական վարակներ կամ առողջական այլ խնդիրներ ունեցող հիվանդներին, ում համար դետոքսիկացիան անչափ կարևոր է:

Պլազմաֆերեզի ընթացքում արյունը վերցվում է մարմնից, պլազման առանձնացվում է, մաքրվում վնասակար նյութերից, ինչից հետո մաքրված արյունը վերադարձվում է օրգանիզմ և մտնում շրջանառության մեջ։ Այս պրոցեդուրան բարելավում է իմունային համակարգը, նվազեցնում հոգնածությունը, ցավերը և բորբոքային պրոցեսները։

Vita Detox-ում պլազմաֆերեզն իրականացվում է նորագույն տեխնոլոգիաներով միջազգային լավագույն ստանդարտների պահպանմամբ, իսկ ողջ գործընթացը վերահսկվում է մեր բարձրակարգ մասնագետների կողմից։ 

Ով կարող է դիմել

18-ից ցանկացած անձ, միայն բժիշկ արյունաբանի ցուցումով

Տևողությունը

90 րոպե

Ծառայության արժեք

60.000 դրամ